Հանրապետության նախագահը չի աջակցում եւ չի պատրաստվում աջակցել կամ սատարել որեւէ քաղաքական ուժի։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը։
«Վերջին շրջանում սոցցանցերում, տարբեր լրատվական կայքերում եւ տելեգրամ ալիքներում տարածվում են տեղեկություններ, համաձայն որոնց՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն իբր հետապնդում է քաղաքական նպատակներ, հովանավորում է տարեր ուժերի, ինչպես նաեւ կոչ է անում բոյկոտել ընտրությունները։
Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությանը տարածվող լուրերի կապակցությամբ հայտարարում է, որ բոլոր այդ տեղեկությունները կեղծ են եւ չեն համապատասխանում իրականությանը։
Նախագահ Արմեն Սարգսյանի տեսակետները, մտքերը, խոսքերը կամ ելույթները ներկայացված են բացառապես նախագահի պաշտոնական էջերում`
Բազմիցս հայտարարվել է, որ Հանրապետության նախագահն առաջնորդվում է համապետական եւ համազգային շահերով:
Նախագահը, իր գործառույթներն իրականացնելով բացառապես ՀՀ Սահմանադրությամբ իրեն ընձեռված լիազորությունների շրջանակում, չի կարող զբաղվել, չի զբաղվում եւ նպատակ չունի զբաղվել քաղաքականությամբ, որեւէ կուսակցության անդամ չէ, չի ներկայացրել եւ չի ներկայացնում որեւէ քաղաքական ուժ:
Հանրապետության նախագահը չի աջակցում եւ չի պատրաստվում աջակցել կամ սատարել որեւէ քաղաքական ուժի»,- նշվում է հայտարարության մեջ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը