07 05 2021

Քննարկեք նրա հետ, ով քննարկում է ինձ պաշտոնանկ անելու հարցը. Արթուր Դավթյանը՝ լրագրողներին



Բացառվում է, որ մենք քաղաքական որոշումներ կայացնենք: Այս մասին մայիսի 7-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ շատ հաճախ դատախազությունը գործեր է հարուցում, կալանքի միջնորդություններ է ներկայացնում, ասենք, Սյունիքի դեպքերի հետ կապված, սակայն դատարաններն ազատ են արձակում այդ անձանց, արդյոք դատախազությունը քաղաքական որոշումներ է կայացնում:

«Տվյալ դեպքում կատարված դեպքերը եղել են հրապարակային, և ցանկացած քաղաքացի կարող է դնել, նայել ու հասկանալ՝ դրա վերաբերյալ քրեական վարույթը, քրեական հետապնդումը արդարացված է, թե ոչ: Այո, Սյունիքի դեպքերով դատարանների կողմից տրված գնահատականների ճնշող մեծամասնության հետ մենք համաձայն չենք եղել եւ հիմա դրանք վիճարկում ենք վերադաս դատարաններում»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ