04 05 2021

Իմ պաշտոնի բարձրացման հետ քաղաքական իշխանությունը որևէ կապ չունի․ Գևորգ Բաղադասրյան



Դատախազ Գևորգ Բաղդասարյանը պնդում է՝ իր գործողությունները որևէ մեկով թելադրված չէ։

«Գլխավոր դատախազի կողմից ՍԴ ներկայացված դիմումն ու դատարանում հնչեցված մտքերը դատախազության մտքերն են, որևէ մեկը չի կարող որևէ միջամտություն ցույց տալ, իրավական բավականին լուրջ հարց կա», - լրագրողների հետ զրույցում ասաց դատախազ Գևորգ Բաղդասարյանը։

Yerevan.Today-ը հիշեցրեց դատախազին մամուլում եղան հրապարակումներ այն մասին, որ իր՝ գլխավոր դատախազի տեղակալ նշանակվելը այն պատճառով է, որ իշխանության կողմից այս դատական գործի և նրա հերոսների նկատմամբ կա հատուկ վերաբերմունք, Գևորգ Բաղդասարյան նշեց.

 «Մամուլը գրել էր նաև, որ ես Երևանի դատախազ եմ նշանակվել, մամուլը գրում է, որ ես երկու անգամ պաշտոն եմ ստացել: Մամուլը սուտ էր գրել, երբեմն գրած բաները, եթե ուզում են գրել, կարող են որոշ բաներ զուտ տեխնիկապես ճշտել ու գրել: Ինձ գլխավոր դատախազի տեղակալ իշխանությունը չի նշանակել: Գլխավոր դատախազի տեղակալ նշանակելու՝ օրենքով սահմանված կարգ կա, դա սահմանված է դատախազության մասին օրենքով: Այդ կարգին համապատասխան՝ իմ թեկնածությունը դատախազության կոլեգիային առաջադրվել է և այդ կարգին համապատասխան ստացվել է համաձայնություն, և ես նշանակվել եմ: Իմ նշանակման հետ քաղաքական իշխանությունը որևէ առնչություն չունի»:

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ