04 05 2021

Լինելով լրագրողի իշխանություն, ակնկալում էի այլ վերաբերմունք լրագրողների և խոսքի ազատության նկատմամբ․ Թովմասյան



Նախագիծը, որը ներկայացվել է երկրորդ ընթերցման քննարկման իր մեջ պարունակում է բազմաթիվ ռիսկեր խոսքի ազատության դեմ ուղղված կոնկրետ գործողություններ և այս մասով իր մտահոգությունն է հայտնել ՀՀ ՄԻՊ-ը։ Այս մասին Ազգային ժողովում ասաց ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

«Ես ուզում եմ արձանագրել, որ այս նախագիծը ակնհայտորեն մի քանի քայլ հետ նախագիծ է, որովհետև երկար ժամանակ պահանջվեց, որպեսզի ապաքրեականացվի զրպրատություն և վիրավորանք ձևակերպումը, և հիմա ստացվում է, որ զրպարտությունը և վիրավորանքը քրեականացվում է։ Այս նախագիծը խորհրդարան բերելով մենք ուղղակի մամուլի ազատության դեմ կոնկրետ ոտնձգություն ենք անում»,- ասաց պատգամավորը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ