Այս պահին կառավարության բոլոր անդամները կարող են պաշտոնավարել և պարտավոր են պաշտոնավարել մինչև կառավարության ձևավորումը, բացի Մեսրոպ Առաքելյանից և Նիկոլ Փաշինյանից, քանի որ նրանք հրաժարվել են, որպես պաշտոնյա իրենց պաշտոնից և նախագահը ընդունել է նրա հրաժարականը։ Երեկվանից մենք ունենք նոր իրողություն, երեկ Ազգային ժողովը Նիկոլ Փաշինյանին չի ընտրել վարչապետ, 132 պատգամավորից ընդամենը մեկն է կողմ քվերակել որ Նիկոլ Փաշինյանը ընտրվի վարչապետ։ Այս մասին Yerevan.Today-ի հետ հարցազրույցի ժամանակ ասաց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։
Սահմանադրագետը այսօր՝ մայիսի 4-ին Կառավարության մոտ հրավիրել է հանրային հանդիեպում նախկին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Սահմանադրագետի հետ զրուցել են նախատեսվող ակցիայի նպատակի, Նիկոլ Փաշինյանի ժամանակավոր պաշտոնակատար մնալու դեպքում օրենքի խախտումների, սպասվող ընտրությունների, իրավապահների աշխատանքի և այլ իրավական հարցերի շուրջ։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը