Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մարդասպանները
Այսօր հայտնի դարձավ, որ 19 անձ, ովքեր գերի են եղել մոլագարի ընկեր Ալիևի մոտ, խոշտանգվել ու սպանվել են: Նրանց թվում են և՛ զինծառայողներ, և՛ քաղաքացիական անձինք, այդ թվում` կանայք: Նրանք ողջ կլինեին, եթե մենք երկրում իշխանություն ունենայինք: Եթե կապիտուլյանտ արյան վաճառականը կարողանար նորմալ բանակցել ու ամեն ինչ հանձնելուն զուգահեռ այդ մարդկանց հետ բերեր: Չարեց, քանզի անկարող է:
Շատերը առհասարակ ողջ կլինեին, եթե նա չլիներ կամ գնար: Ավաղ:
Նա ու իր ոհմակը այսօր հռհռում ու հրճվում էին Ազգային ժողովում: Տեսնես ինչի՞ համար: Գերիների մահվա՞ն»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը