Կապիտուլյացիայից հետո Հայաստանի քաղաքական ղեկավարությունն ու իշխանական-իշխանամերձ պատգամավորները թեզ են շրջանառում, թե դիվանագիտությունը հաղթել է, իշխանությունը հաղթել է, բայց բանակը պարտվել է։ Ամեն ինչ արվում է պարտության մեղքը բանակի վրա գցելու համար։ Այն դեպքում, երբ բազմաթիվ տարածքներ հանձնվել են թշնամուն Փաշինյան-Ալիև բանավոր պայմանավորվածությունների արդյունքում, այն դեպքում, երբ բազմաթիվ տղաներ նահատակվել են պատերազմում։
ԱԺ «անկախ» պատգամավոր Արման Բաբաջանյանը մայիսի 3-ին Ազգային ժողովում հայտարարել է․ «Մեր ժողովուրդն ամեն ինչ տվել է բանակի համար՝ իրենց զավակներին, հեռանակարը լավ ապրելու, վաղվա օրը, դրա դիմաց, ըստ էության, բանակից ստացել է դաժան պարտություն»:
Իսկ ո՞վ է քննադատում բանակին ու մեղադրում պարտության մեջ․ մարդ, որը փախել է բանակից, փաստաթղթեր կեղծել, մոր վրա ցուցմունք տվել ու կրել պատիժ։ Արման Բաբաջանյանն ի՞նչ է տվել բանակին։ Ուզում ենք հարցնել։ Բացարձակ ոչինչ։
Ցավն այն է, որ եզրափակիչ խոսքում ելույթ ունեցած պատգամավորներին անդրադառնալով՝ Նիկոլ Փաշինյանը այս մեկ ելույթին չանդրադարձավ։ Ինչո՞ւ։ Գուցե նրա համար, որ Փաշինյանն ինքն էլ է խուսափել բանակից, ինքն էլ է դասալիք ու ոչինչ չի տվել բանակին։ Բայց նա արել է այնպես, որ բանակ ասելով հասկանում ենք զոհ, հասկանում ենք գերի, անխրամատ ու վրաններում քնող զինվորներ, անհետ կորած զինվորներ, թաց աչքերով ծնողներ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը