ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այսօրվա ելույթին, որտեղ նա արցախյան բանակցությունները փակուղի մտցնելու համար մեղադրել էր Սերժ Սարգսյանին։
Գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Չէ, չեմ հոգնելու վիժվածքի ստերը հետևողականորեն բացահայտելուց, որքան էլ նա ավանակի համառությամբ փորձի իր վրայից գցել վերջին դավադիր և արյունալի պատերազմի հետևանքների պատասխանատվությունը:
Սերժ Սարգսյանի հարցազարույցից մի քանի օր ուշքի չգալով, այսօր սրիկան ԱԺ ամբիոնից մանիպուլյացիաների հերթական դոզան է արտանետել հանրային դաշտ:
Դնում եմ մի կողմ, որ սրա կեղծիքները բացահայտելու համար բավարար է մի 10 րոպեանոց Googlе որոնում:
Չեմ զլանա հիշեցնել, որ 2018-ի ապրիլին բանակցությունների փակուղային իրավիճակի պատասխանատուն Ադրբեջանն էր, իսկ Հայաստանն ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահները միասին էին և մի բևեռում:
Կարիք չկա հիշեցնելու Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական պարզաբանումը, որը չհերքվեց այլ համանախագահների կողմից և որը պարունակում էր հստակ արձանագրումներ Արցախի միջանկյալ և վերջնական կարգավիճակների մասին:
Չեմ էլ ուզում խոսել, որ իշխանափոխությունից հետո դավաճան սրիկան նպատակաուղղված քանդեց մեր բանակցային դիրքերը, Ալիևին նվիրեց Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, սեպարատ բանակացությունների մեջ մտավ Ալիևի հետ 5 մլրդ դոլարի շուրջ, հայտարարեց, որ ինչ ուզում է նա էլ բանակցում է:
Տարրական է այն հանգամանքը, որ հնարավոր հանրաքվեին հայ և ադրբեջանցիները պիտի մասնակցեին սովետական վերջին մարդահամարի համամասնությամբ՝ 75% հայ - 25% ադրբեջանցի:
5 000 զոհի, հարյուրավոր ռազմագերիների և հազարավոր անհետ կորածների քավորը ռեխը բաց դեռ կատակներ է անում և իր ուսապարկերին «ժպիտներ պարգևում»:
Սրա նման անբարոյական վիժվածք հայ հողը չի ծնել»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը