Այս պահին հստակ է միայն ՀՀԿ-ի հետ դաշինքով գնալու որոշումը, իսկ ցուցակի, դաշինքի անվան, ծրագրային դրույթենրի մասով նորություններն օր առաջ մենք կհրապարակենք, հավանաբար երբ արդեն կլինի հրամանագիր ընտրություններ նշանակելու մասին: Լրագրողների հարցերին ի պատասխան ասաց «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը:
Ինչ վերաբերում է հարցին, թե «Հայրենիք» կուսակցությունն ինչպես է գնահատում շանսերը, հաշվի առնելով, որ ՀՀԿ-ն համարվում է մերժված ուժ, Սոս Հակոբյանը պատասխանեց. «Արթուր Վանեցյանը, թե՛ պաշտոնավարման ժամանակ, թե՛ դրանից հետո մինչև «Հայրենիք» կուսակցության համագումրը ասել է որ սևերի ու սպիտակների բաժանումը կեղծ օրակարագ է»: Ավելին ՝ տեսնայութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը