29 04 2021

Եթե Դավիթ Բեկի տարածքում միջադեպ լինի՝ Հայաստանի՞, թե՞ Ադրբեջանի իարվապահներն են քննելու․ հարց՝ ԱԱԾ պաշտոնյային



21 կմ երկարությամբ վիճահարույց ճանապարհահատվածում վերջին օրերին խտացվել են վերակարգերի տեղակայման վայրերը։ Նաև ներկա պահին քննարկվում է տեխնիկական միջոցներով ճանապարհի ողջ հատվածը վերցնել վերահսկողության տակ, չի լինի գոնե մեկ մետր չվերահսկելի տարածք, որն իրականցնելու ենք հիմնականում տեխնիկական միջոցներով։ Այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում։ Այս մասին ԱԺ պաշտպանության հանձնաժողվի ժամանակ ասաց ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Արման Մարալչյանը։

Նիստից հետո Yerevan.Today-ը փորձեց գնադպետից առավել մանրմասներ իմանալ վիճահարույց տարածքում անվտանգության ապահովման վերաբերյալ։

Գնդապետը նախ ժխտեց, որ թշնամուն որևէ ճանապարհահատված է անցել, այնուհետև նշեց․

«Պլանավորում ենք տեխնիկական հագեցվածություն, մենք ապահովում ենք քաղաքացիների անվտանգությունը Որոտան-Դավիթ Բեկ  հատվածում»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ