28 04 2021

Այ սուրճի բաժակ նայող, ձեռքներդ բռնե՞լ ու չե՞ն թողել կանգնեցնել պատերազմը․ լրագրողը՝ Արցախի նախագահին

Այ սուրճի բաժակ նայող, ձեռքներդ բռնե՞լ ու չե՞ն թողել կանգնեցնել պատերազմը․ լրագրողը՝ Արցախի նախագահին

Լրագրող Ագնեսա Խամոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Արայիկ Հարությունյա’ն, եղբորդ տված երդումը դեռ մնում է

Ստեփանակերտի քաղաքապետ, հաղթանակած Արցախում՝ 2007-2017թթ.-ը վարչապետ եղած, Արցախի հարստության կեսը սեփական գրպանը դրած Արայիկ Հարությունյանը հավատարիմ մնալով հայաստանցի շեֆի քարոզչական գծին հայտարել է, թե հոկտեմբերի սկզբին պատերազմը կանգնեցնելը քաղաքական ուժերը համարել են դավաճանություն: Ո՞ււււ

Այսինքն ձեռքներդ բռնե՞լ ու չե՞ն թողել կանգնեցնել պատերազմը:

Այ սուրճի բաժակ նայող, բա ժողովուրդը քեզ ու շեֆիդ է ընտրել՝ որպես իշխանություն, հետեւաբար որոշում կայացնող, էդ լեգիտիմ/մեղա-մեղա/ իրավունքը ձեզ է տրվել ձեր սիրած «ժողովրդավարական ընտրություններում»: Բա որ որոշում կայացնելու ուժ ու այդ որոշման համար պատասխանատվություն կրելու պատրաստակամություն չունեիք, դու ու շեֆդ ինչի՞ էիք մի քանի միլիոն դոլար ծախսում ընտրությունների ժամանակ, որ հանկարծ Վիտալի Բալասանյանը չընտրվի:

Բա որ ցորեն ցանողից՝ նախագահ պատրաստ չէիր դառնալ, ինչի՞ էիր քեզ կոտորում: Այ թուլամորթ, Դաշնակցությունն ու ՀԱԿ-ը պե՞տք է քո ու շեֆիդ փոխարեն որոշում կայացնեին: Շեֆիդ Հայաստանի նախկին երեք նախագահները հրապարակային առաջարկել են՝ «որոշում կայացրա, պատրաստ ենք անգամ հետդ պատասխանատվություն կիսել»: Չի կայացրել: Այն նախագահները, որոնց հետ պատերազմի ժամանակ անգամ համարձակություն չես ունեցել հանդիպել, ինչ է շեֆդ մատ թափ չտա վրադ:

Հասկանո՞ւմ ես, այ ցորենի արքա, հայրենիքի ու 5000 երեխու կորստից հետո ձեր միակ դարդուցավը, որ ձեզ դավաճան չասե՞ն:

Այ կլոուն, ինագուրացիայիդ ժամանակ ոգեւորությունից էնքան էիր քեզ կորցրել /մանկության երազանքդ իրականացավ/, որ շեֆիդ տպավորելու համար զոհված եղբորդ անունն անգամ շահարկեցիր, ասում էիր՝ պատրաստ եմ զոհվել հանուն հայրենիքի, բա մի բուռ ցորենն ի՞նչ է՝ չես ուտում՝ զոհվես հանուն հայրենիքի»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ