28 04 2021

ՀՀ քաղաքացին պահանջում ու խնդրում է մեզ խուլիգաններին պատժել․ Կարեն Սարուխանյան



Իշխանական պատգամավոր Կարեն Սարուխանյանի կարծիքով ՀՀ-ն ժողովրդավարության ազատ խոսքի առումով  մեծ վերելք է ապրել և ապրում։

Հիշեցնենք, որ Freedom House-ը զեկույցը է հրապարակել, ըստ որի՝ Հայաստանի վարկանիշն 2018-ի հեղափոխությունից հետո առաջին անգամ ընկել է։

Լրագրողների հետ զրույցում իմքայլական պատգամավորը որպես օրինակ նշեց, որ 2020 թվականին հետպատերազմյան Հայաստանում սկսված քաղաքական գործընթացների և ակցիաների ժամանակ Հայաստանի պատմության առաջին դեպքն է եղել, որ տուժողներ չեն եղել։

Անդրադառնալով Սյունիքում Նիկոլ Փաշինյանին հանրության կողմից ոչ այնքան բարեհաճ ընդունելությանը, Սարուխանյանը նշեց․

«Ցանկացած խուլիգանի արարք՝ կլինի երկրի ղեկավարի հանդեպ, թե ՀՀ սովորական քաղաքացու հանդեպ, պետք է, այո՛, կոշտ իրավական գնահատականի արժանանա»,- Լրագրողների դիտարկմանը, թե երկրի ղեկավարն ինքն է հրապարակայնորեն «շնաբարո դուրսպրծուկ», «վնգստացող դատավորներ» արտահայտություններ թույլ տվել, իմքայլական պատգամավորն ասաց.

 «Այո՛, մենք ունեցել ենք վնգստացող դատավորներ: Հայաստանի ցանկացած քաղաքացի, ով որ նման վարքագիծ դրսևորի իմ համար խուլիգան է»,- ասաց Սարուխանյանը:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ