«Հիմա ինչ կատարվում է զուլում լինի, ինչպես 150 տարի առաջ Համիդյան ջարդերի ժամանակվա զուլումը լինի: Թուրքը մտնում է հայի գյուղը, մի հայ ու մի հավ իրար հավասար էին, արժեք չուներ հայի կյանքը: Այսօր մենք այնքան վտանգված ենք, որ հայի կյանքը դարձել է հավի արժեքի ու վտանգված ենք ֆիզիկապես: Ով չգիտի, որ Արցախը կորցնելուց հետո հասնելու էինք այս օրվան: Երեք տարի է ասում ենք, որ այս մարդը եկել է մութ ուժերի օգնությամբ, որպեսզի Արցախը հանձնեն թուրքերին»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ազատամարտիկ Շահե Աճեմյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը