Արա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Հիշում եք ԱՄՆ-ում հայտնի հայ բժիշկ կար Ջեք Կևորկյան անունով։ Իրեն ամբողջ աշխարհը ճանաչեց որպես բժիշկ-մահ։ Այո, նա մոտ 130 հիվանդների էֆթոնազիայի միջոցով "օգնել էր" մահանալ։ Փաստ է, որ իրեն հիվանդները խնդրում էին դա անել։
Մեր մոտ էլ արդեն 3 տարի է գործում է վարչապետ-մահ, ով "օգնում է" մեզ մահանալ։ Իր "թեթև" ձեռքով արդեն մահացել է մոտ 10 հազար մարդ։ Բայց եթե ԱՄՆ-ում բժշկին խնդրում էին որպեսզի նա օգնի մահանալ, ապա մեզ մոտ մենք չենք խնդրում, նա ուղղակի սպանում է մեզ և կոնստանտ համոզում, որ դա հենց մենք ենք ուզում։ Նա անընդմեջ կրկնում է, որ ժողովուրդն է իրեն ընտրել, որ ժողովուրդն է իրեն լիազորել, որ ժողովուրդն է ուզում այդպես։
Քիչ է մեզ ոչնչացնում են, դեռ մի բան էլ համոզում են, որ մենք ենք այդպես ուզում։ Իսկ մահանալուն ըմբոստացողները միանգամից որակվում են որպես ազգի թշնամի, նախկիններ, թալանչիներ և այլն։
Իսկ ես, ես ուղղակի ապրել եմ ուզում։ Ոչ ավել, ոչ էլ պակաս։ Ապրել իմ երկրում, ապրել ապրելու ցանկություն ունեցող մարդկանց կողքին։
Իսկ դուք ի՞նչ եք ուզում ձեր "բժիշկից"։ Որպեսզի նա ձեզ բուժի, թե՞ օգնի մահանալ...
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը