«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է հրաժարական, հետևաբար նա այլևս դադարել է լինել Հայաստանի Հանրապետության վարչապետ։
Ստեղծված իրավիճակում Տիգրան Ավինյանը պետք է հրավիրի կառավարության արտահերթ նիստ, արձանագրի վարչապետի կողմից իր լիազորությունների կատարման անհնարինությունը և ստանձնի ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները։
ՀՀ ԱԱԾ պետական պահպանության ծառայությունը պետք է դադարեցնի Նիկոլ Փաշինյանի պետական պահպանությունը, իսկ ՀՀ կառավարության գործերի կառավարիչը պետք է միջոցներ ձեռք առնի ՀՀ վարչապետի աշխատասենյակն ու կեցավայրը Նիկոլ Փաշինյանից ազատելու համար։
Կրկին անգամ ցանկանում եմ փաստել, ՀՀ Սահմանադրության և գործող օրենսդրության ուժով Նիկոլ Փաշինյանը ՉԻ հանդիսանում ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար, իսկ այս ընթացքում նրա կողմից ստորագրված բոլոր որոշումներն առոչինչ են, իսկ հրամանները ենթակա չեն կատարման ՀՀ պետական կառավարման գործադիր մարմինների կողմից»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը