Փաստաբան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում անդրադառնում է Նիկոլ Փաշինյանի հրաժարկանին և նախագահի կողմից Կառավարության հրաժարականն ընդունելուն։ Գրառման մեջ ասվում է․
«Հաշվի առնելով, որ ֆեյսբուքյան հայտարարությունները քիչ առաջ ստացան իրավական հիմք, այն է Հանրապետության նախագահը այսօրվա հրամանագրով ընդունեց կառավարության հրաժարականը, տեղին է մի քանի դիտարկում անելը.
1) Մի քանի ամիս առաջ` փետրվարի 7-ին «իշխանական» խմբակցությունը բառացիորեն հայտարարել էր «հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ»: Իշխանական վարքագիծը այն էր, որ լինելու են հերթական, այլ ոչ թե արտահերթ ընտրություններ: Այդ ժամանակ ևս բնականաբար ԿԱՐ այդ հանրային պահանջը, ուղղակի հատկապես մարտ ամսին գործող իշխանության րոպե շուտ հեռանալու պահանջը դարձել էր ծայրահեղ բարձր, հենց միայն որին ի պատասխան եղավ հրաժարականի խոստումը: Այսինքն քաղաքական և հասարակական ճնշման արդյունքում:
2) Հասարակության մի ստվար զանգված ամիսներով մասնակցում էր հանրահավաքներին` այս խայտառակ կառավարության հրաժարականի պահանջով: Ընկերներիս հետ միասին ես ևս մասնակցում էի ցույցերին, հիշում եմ միակ մտահոգությունը «սրանք վերջը հրաժարական կտան, թե չէ»:
Հարգելիներս Կառավարության հրաժարականը ընդունելու հրամանագիրը և արտահերթ ընտրությունները հենց մեզանից յուրաքանչյուրի գործողության և պարտադրանքի արդյունքն է..․»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը