Արմեն Գևորգյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․
Բարի լույս, Հայաստան:
Երեկ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա լրահոսում երկու իրադարձություն, ըստ էության, մնացին աննկատ:
Նախ, երեկ Նիկոլն ըստ էության արդեն հրաժարական տվեց, և այն ընդունվեց Ռուսաստանի նախագահի կողմից: Դա իրականում կարելի է հասկանալ Կրեմլի՝ երեկվա հեռախոսազրույցի մասին հաղորդումից: Մնում է, որ Նիկոլը Հայաստանում կատարի բոլոր ձեւականությունները: Ի դեպ՝ խոսակցությունը ապրիլի 24-ին և ոչ մի հիշատակում ցեղասպանության թեմայի մասին:
Երկրորդ, դատավոր Մելիքսեթյանը թույլատրեց սյունեցի ակտիվիստի կալանավորումը, և դա արեց հենց ապրիլի 24-ին: Խայտառակություն:
Եվս մեկ դիտարկում. Երեկ, ըստ էության, սկսվեց ոչ ֆորմալ մրցակցություն այն մասին՝ ում դերն է եղել որոշիչ Բայդենի կողմից ցեղասպանության ճանաչման գործում: Ես կցանկանայի, որ բոլոր ներկա շաաատ բարձրաստիճան պետական այրեր նույն եռանդով ու ոգեւորությամբ քննարկեին, թե ով է իրենցից մեղավոր 5000 տղաների մահվան, Արցախի պետականության և մեր բանակի փլուզման մեջ: Իսկ Նախագահ Բայդենը ցեղասպանությունը ճանաչեց միայն Ամերիկայում մեր հայրենակիցների ջանքերի շնորհիվ, և թող ոչ ոք իրեն չվերագրի այն, ինչ չի արել:
Շնորհակալ ենք ցեղասպանություն եզրույթը օգտագործելու համար: Այնուամենայնիվ պետք է զգոն լինել: Ամերիկայի նման մեծ տերությունները պատահական ոչինչ չեն անում: Մի քանի օրից էյֆորիան կանցնի, և մենք կարող է առերեսվենք շատ դժվար աշխարհաքաղաքական մարտահրավերների, օրինակ ՝ ճանաչումը միջանցքի դիմաց դիլեմային:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը