Հենց հիմա այստեղ կա մի քանի հարյուր միլիոն դոլարանոց պրոյեկտ, որը երեկ ենք քննարկել, ուզո՞ւմ եք հանեմ ցույց տամ, ու այսպիսի մի քանի պրոյեկտ կա: Այս մասին նախօրեին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Քերոբյանի խոսքն ու օդում պարզած թուղթը մեզ հիշեցրեց տարիներ առաջ Նիկոլ Փաշինյանին: Նա, մասնավորապես 2018 թվականին արտահերթ ընտրությունների քարոզարշավի ժամանակ գրպանից նմանատիպ մի ցուցակ հանեց և հայտարարեց, որ ներդրումների ցուցակն է, որի ընդհանուր արժեքը մոտ 589 միլիոն դոլար է:
Արձանագրենք, որ վերջին 3 տարիներին օտարերկրյա ուղղակի ներդրումները ոչ միայն չեն ավելացել, այլև նախորդ տարի կրճատվել են ավելի քան երկու անգամ՝ գրանցելով վերջին 18 տարիների ամենացածր արդյունքը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը