23 04 2021

Իրավաբանները՝ Սյունիքի դեպքերի և հետևանքների, իրենց վստահորդների ծեծի, խոշտանգումների մասին



Yerevan.Today-ի ուղիղ եթերում  փաստաբաններ Երվանդ Վարոսյանն ու Արամ Վարդևանյանը վերլուծում են Սյունիքում վարչապետի ընդունելությանն հետևած իրավական գործընթացները, ներկայացնում են փաստեր՝ նաև իրենց վստահորդների հետ ծեծի, բռնության խոշտանգումի դեպքերի վերաբերյալ:

Փաստաբաները համոզմունք ունեն, որ այս օրերին կատարվողը քաղաքացիական համընդհանուր ընդվզման առիթ կդառնա:  

Երվանդ Վարոսյանն իր խոսքում հիշատակեց փափակասիրտ իշխանության վիրավորանքներից առաջ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ԱԺ ամբիոնից հնչեցրած հայհոյախառն արտահայտությունը, որին ոչ մի իրավական գործընթաց չհետևեց.

«ԱԺ ամբիոնից շնոբարո դուրսպրծուկներ արտահայտությունը ևս խուլիգանական արտահայտություն էր, բայց դրա համար Նիկոլ Փաշինյանը չենթարկվեց նույն ստորացումներին, ինչին փորձում են իրավապահները ենթարկել սյունեցիներին»,- հիշեցրեց Վարոսյանը:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ