Այդ վիժվածքը մի քանի օր առաջ ասում է՝ եթե Ալիևն ասում է՝ Մեղրիի միջանցք, մենք էլ կասենք Նախիջեւանի միջանցք. Քարտեզին նայելով կպատկերացնեք, որ այդ մարդը կամ անբարոյական է, որովհետեւ ստում է, կամ դեբիլ, որովհետև ապուշություն է խոսում: Այս մասին Արամ Մանուկյանի արձանի մոտ մեկնարկող հանրահավաքից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Միջանցքը նա է, որ մի բանը մի բանի հետ կապում է: Հայաստանը Նախիջեւանով ո՞ւմ հետ է կապվում: Իրանի՞: Բա մեր Սյունիքն ինչի՞ համար է, թե՞ Սյունիքը ծախել եք, մնացել եք Նախիջեւանի հույսին: Մենք թողած արտաքին թշնամուն պայքարում ենք մեր ներքին թուրքի դեմ, սա խայտառակություն է»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը