«Այսպիսի դեպք, երբ մի ամբողջ մարզի բնակչություն հայհոյանքով է դիմավորում երկրի ղեկավարի պաշտոնը գրավող անձին, չեմ հիշում ոչ մի երկրում: Այդ անձնավորությունը հայտարարել է, որ մենք ժողովրդավարության բաստիոնն ենք, սա արդեն այս օրերին ուղղակի ծիծաղելի է հնչում, երբ նրա կազմակերպմամբ ինչ-որ հանդիպումների ժամանակ ասում են՝ վերջ տվեք թավիշին, իբր թավիշ էր: Այսինքն այն ամբողջ գործողությունները, բերման ենթարկելու գործընթացները, որ եղել են այս տարիների ընթացքում, կարծես թավշյա, սիրո և համերաշխության արտահայտություն էր, իսկ հիմա պահանջում են թավիշին վերջ դնել»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Բագրատ Եսայանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը