«Երեկվանից ականատես եղանք այս անհեթեթ իրավիճակին: Վարչապետը գնաց Սյունիք, տարօրինակ զուգադիպությամբ այդ այցը համընկավ թշնամի պետության ղեկավարի այն հայտարարությանը, որով նա կրկին տարածքային նկտրտումներ ներկայացրեց Հայաստանի Հանրապետության ամբողջականության նկատմամբ: Այստեղ հռետորական մի շարք հարցեր են ծագում՝ արդյոք պատահական չե՞ն այս զուգադիպությունները, արդյոք հնարավո՞ր են կրկին տարածքային զիջումներ են տեղի ունենալու արդեն Հայաստանի Հանրապետության տարածքից»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց սահմանադրագետ Գոհար Մելոյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը