20 04 2021

Ըստ մեր իշխանությունների, ՀՀ քաղաքացին պետք է լսի միայն պաշտոնական ապատեղակատվություն․ Տիգրան Քոչարյան



Սկսած պատերազմից՝ իշխանությունը փորձում է մաքսիմալ փակել այն բերանները, որոնք կարող են ասել ճշմարտությունը։ Այս մասին ասուլիսում ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանը:

«Հերթական ապացույցն է՝ Հայաստանում ապրող  քաղաքացին, ըստ մեր իշխանությունների, պետք է լսի միայն պաշտոնական ապատեղակատվություն, տարածի այն, ոչ թե փորձի իմանալ ճիշտը, թե ինչ է կատարվում: Անդրադառնալով երեկ ՀՀ ԱԺ-ում Բորիս Ավագյանի ելույթին, որից հետո նա ազատվեց Արցախի ԱԻՊԾ  փոխտնօրենի պաշոնից»,- անդրադառնալով երեկ ՀՀ ԱԺ-ում Բորիս Ավագյանի ելույթին, որից հետո նա ազատվեց Արցախի ԱԻՊԾ  փոխտնօրենի պաշոնից, ասաց փորձագետը։

Նա նաև անդրադարձավ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայ գերիների հարցով երեկ կայացած քվեարկությանը, որին դեմ էին քվեարկել Ադրբեջանը, Թուրքիան, Ռուսաստանը, Տիգրան Քոչարյանն ասաց, որ տեղացի ռուսատյացները միանգամից ոգևորվեցին, բայց իրականում պետք է հասկանալ, թե ինչ խնդիր է եղել հայ գերիների հարցի քննարկման հետ կապված:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ