19 04 2021

Փաշինյանը առանց բռնությունների, արյուն թափելու իշխանություն երբևիցե չի տա. Սայաթ Շիրինյան



Երկրի ղեկավարի և վարչապետի նշաձողը այնքան է իջեցվել, որ Էդմոն Մարուքյանը և նրա նմանները մտածում են՝ կարող են վարչապետ դառնալ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության նախկին բարձրաստիճան սպա Սայաթ Շիրինյանը: «Եթե Նիկոլը դարձել է վարչապետ, բոլորն էլ նայում են ու ասում, որ եթե սա վարչապետի նշաձող է, իհարկե, Էդմոն Մարուքյանը վարչապետի հավակնություններ կունենա: Փաշինյանը առանց բռնությունների, արյուն թափելու իշխանություն երբևիցե չի տա: Փորձեց օրակարգ փոխել, քաղաքական դաշտում բոլորը պատրաստվում են ընտրությունների, բայց կարծում եմ՝ այդ ընտրությունները տեղի չեն ունենալու»,- ասաց նա: Նա անդրադարձավ նաև դատական համակարգում տեղի ունեցող գործընթացներին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ