19 04 2021

Հինգ տարին մեկ մոդելով բանակ պահելը ծիծաղելի է. Վովա Վարդանով



Բանակային անձնակազմի կրճատումը կապված է մեր բյուջեի ծակ լինելով, փող չունենք, եթե այս պատերազմում մենք հաղթող լինեինք, փող տվողներ կճարվեին, իսկ հինգ տարին մեկ մոդելը ծիծաղելի է: Նման կարծիք հայտնեց մեզ հետ զրույցում «Ողջ մնալու արվեստ» կազմակերպության հիմնադիր, հետախույզ, ռազմական գործիչ Վովա Վարդանովը՝ անդրադառնալով օրեր առաջ Փաշինյանի արած այն հայտարարությանը, որ ժամկետներ ծառայության գուցե վերանայվեն: «Պարապած զինվորն է շանսեր ունենում հետ վերադառնալու, եթե մենք ուզում ենք դիմակայենք, պետք է ունենանք պարապած աշխարհազոր, պարապած ռեզերվ և օրվա մեջ 30 ժամ պարապած զինվորներ, միայն այս դեպքում ես դու որպես պետություն կարողանում եթե ոչ հաղթել, ապա գոնե լինել անպարտելի»,- ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ