ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է. «Ճանապարհային ենթակառուցվածները կարևոր նշանակություն ունեն երկրում տնտեսական ակտիվության համար։ Դրանց բարելավումը հեշտացնում է բեռների տեղափոխությունը, նվազեցնում ճանապարհի տևողությունը, բարձրացնում տեղափոխման հարմարավետությունը։ Անկախ Հայաստանի պատմության ընթացքում առաջին անգամ ճանապարհաշինության ոլորտը լայնամասշտաբ ֆինանսավորում ստացել է նախագահ Քոչարյանի կառավարման տարիներին։ Պետական բյուջեի և միջազգային գործընկերների համատեղ ներդրումները թույլ էին տալիս ճանապարհաշինության նախագծեր իրականացնել ամբողջ Հայաստանում միաժամանակ։ Վերանորոգվում, հիմնանորոգվում և կառուցվում էին միջպետական, պետական և տեղական նշանակության ավտոճանապարհներ, կամուրջներ և թունելներ։ Այդ տարիներին նորոգվել, հիմնանորոգվել և կառուցվել է ընդհանուր 2,921.8 կմ ավտոճանապարհ, առանցքային նշանակություն ունեցող 118 կամուրջ և 20-ից ավել թունել։ Խորհրդային միության փլուզումից հետո առաջին անգամ Հայաստանում կտրվում էին ճանապարհների, կամուրջների ու թունելների բացման կարմիր ժապավենները՝ մեկը չէ, տասնյակներով»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը