ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է․
«Այսօր որքա՜ն դժվար է հավատալը, որ ոչ վաղ անցյալում Հայաստանում էլեկտրամատակարարումը «հովհարային միացումներով» էր, ջուրը՝ դույլերով, ճանապարհներն ավելի շատ խրամատներ էին հիշեցնում, Երևանն էլ մի փոքր էր տարբվում «քաղաք-ուրվականից»։
Կյանքի պայմանները բարեկեցության առաջին ցուցիչներն են։ Եվ տարիների ընդմիջումից հետո`Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին, Հայաստանում սկսեցին վերականգնվել կյանքի տարրական պայմաններն ապահովող ենթակառուցվածքները, հարմարություններ, որոնց գոյությունը գիտակցում ենք միայն դրանց բացակայության ժամանակ։
Հենց այս ժամանակ Հայաստանում լիարժեք վերականգնվեցին շուրջօրյա էլեկտրամատակարարումն ու ջրամատակարարումը։ Վերանորոգվում էին ճանապարհները։ Իսկ գործող ենթակառուցվածքները թույլ էին տալիս զբաղվել բիզնեսով, ակտիվացնել տնտեսությունը՝ ապահովելով բարեկեցության մյուս բաղկացուցիչների գոյությունը։
Այսպիսին էր նախագահ Քոչարյանի կառավարման ժամանակահատվածը՝ խաղաղ, բարեկեցիկ, զարգացող»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը