16 04 2021

Մենք այս իշխանություններին վստահելու բան չունենք. Էդմոն Մարուքյան



«Քննիչ հանձնաժողովի ստեղծում չենք նախաձեռնել, որոովհետև քննիչ հանձնաժողովի մի փորձ ունենք Ապրիլյանի պարագայում և օրենքով, եթե քննիչ հանձնաժողով ստեղծվի, ապա հանձնաժողովը ղեկավարելու է Անդրանիկ Քոչարյանը: Եթե Օնիկ Գասպարյանը վստահում է Անդրանիկ Քոչարյանին և այս իշխանություններին, ապա թող ասի, որ ստեղծեն այդ հանձնաժողովը: Ես ուղղակի զարմանում եմ, որ նամն բան է հայտարարել, ես կարծում եմ, որ պարոն գեներալը ուղղակի տեղյակ չէ, որ ԱԺ կանոնակարգ-օրենքով անվտանգային հարցերով քննիչ-հանձնաժողովը ստեղծվում է պաշտպանության գործող հանձնաժողովի հենքի հիման վրա, իսկ դա նշանակում է, որ այն ղեկավարելու է Անդրանիկ Քոչարյանը»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ