Ուզում եմ խնդրել, որ ցանկացած նմանատիպ դեպք, որտեղ դուք կգնահատեք, որ արդարության սկզբունքը չի պահպանվել, միանգամից թեկուզ մեկ դեպք լինի, մենք բոլորս բաց ենք, որպեսզի ձեզնից ստանանք այդ տեղեկատվությունը և արագ լուծումներ տանք: ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով ԼՀԿ խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանի բարձրաձայնած հետևյալ հարցին.
«Քաղաքացին վիարվորում է ստացել, երկու օր ստացիոնար բուժվել է, հայրենասիրությունից դրդվելով ինքը չի շարունակել բուժումը, մեկնել ռազմաճակատ, շարունակել է իր կռիվը թշնամու դեմ: Հիմա այնպես է ստացվում, որ ինչ-որ չափանիշ է սահմանված՝ 3 օր և ավելի ստացիոնար բուժում ստացողներն այդ աջակցություններից օգտվում են, իսկ այն քաղաքացիները, ովքեր հայրենասիրությունից դրդված չեն սպասել բուժումը մինչև վերջ իրականացնելուն և մեկնել են առաջնագիծ, դուրս են մնում այդ ծրագրերից: Ստացվում է, որ հայրենասիրությունը ստորադասվում է ինչ որ առումով»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը