14 04 2021

Պետք է ստեղծվի Սփյուռքի նախարարություն և ներկայացուցչություններ բացվեն բոլոր խոշոր երկրներում․ նախկին նախարար



Սփյուռքին պետք է կարողանանք ճանաչել առաջին հերթին, մենք լավ չենք ճանաչում մեր սփյուռքին։ Այս մասին Yerevan.Today-ի «Խոսքի ազատություն» հաղորդման ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը։

«Նրանք բոլոր ոլորտներում կան։ Ըստ մասնագիտության, ըստ երկրների պետք է համակարգվի»,- ասաց նախկին նախարարը։

Նրա խոսքով, պետք է ստեղծվի Սփյուռքի նախարարությունը և նախարարության ներկայացուցչություններ բացվեն բոլոր խոշոր երկրներում։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ