14 04 2021

Դուք մոդերատո՞ր էիք, թե՞ վարչապետ ու գլխավոր գերագույն հրամանատար. Գևորգ Գորգիսյան



«Ես պատերազմի առաջին օրից այս ամբիոնից հայտարարել եմ, որ ես եմ թիվ մեկ պատասխանատուն: Հինգ ամիս շարունակ ես ասում եմ, որ ես եմ պատասխանատուն: Եվ այո, ունեմ մեղավորության իմ բաժինը, ուզում եք՝ ամենամեծ բաժինը, ես ասում եմ՝ այս պարտությունն իմն է, հաղթանակը՝ մնացած բոլորին, պարտությունը՝ ինձ, բայց դա չի նշանակում, որ ոմանք պետք է առիթավորվեն և ասեն՝ լավ, հազիվ սկսել է իր վրա վերցնել, ինչ կա լցնենք իր վրա, թող տանի: 

Ինչ վերաբերում է մոդերացիային, այո, հրամանատարի գործառույթն է նաև լսել կարծիքները: Ես ինձ իրավունք չեմ վերապահել մտնել ռազմական գործի նրբությունների մեջ, որովհետև համարել եմ, որ որպես երկրի ղեկավար պետք է հենվեմ հնչած կարծիքների վրա: Նաև ուզում եմ պարզաբանել, որ այդ օպերացիան ամենևին չի եղել Լելե Թեփե սարը գրավելու մասին, այլ եղել է 9-րդ պաշտպանական շրջանի հարավային հատվածում ճեղքման սեկտորը փակելու վերաբերյալ»,- ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԼՀԿ-ական պատգամավոր Գևորգ Գորգիսյանի հարցին. «Պարոն Փաշինյան, ձեր ելույթում բոլորը մեղավոր են, նախկինները, Մինսկի խումբը, հանրությունը, գեներալները, ուղում եմ հասկանալ՝ դուք ձեր մեղքի բաժինն ընդհանրապես չե՞ք տեսնում պատերազմում տեղի ունեցածի մեջ: Ի՞նչ է նշանակում՝ գեներալները որոշում են, ես մոդերացիա էի անում, դուք մոդերատո՞ր էիք, թե՞ վարչապետ ու գլխավոր գերագույն հրամանատար»:   

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ