Տիկին Սամսոնյան, մեր նիստի այս հատվածը կոչվումէ հարց ու պատասխան, իսկ հայոց լեզվի քերականական կանոնների համաձայն հարց է կոչվում այն նախադասությունը, որի մեջ կա հարցական նշանով ձևակերպում, քանի որ ձեր խոսքում ոչ մի հարց չկար, դուք ելույթ ունեցաք, ես հարկ չեմ համարում արձագանքել: Ազգային ժողովում այսպես պատասխանեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԼՀԿ-ական պատգամավոր Անի Սամսոնյանի հարցադրումներին, թե ի՞նչ են արել, որ բանակցությունները փակուղի չմտնեին, ի՞նչ են արել, որ երկիր ներդրումներ մտնեին և այլ հարցեր:
Քանի որ վարչապետը չէր հարցադրումների վրա հարցական նշանները չէր զգացել, պատգամավորը նորից հստակեցրեց ասելիքը և արձագանքեց. «Պարոն Փաշինյան, դուք նպատակադրված եք մեր հարցերին պատասխանել, բայց ես հարցս շատ հստակ տվել եմ՝ ի՞նչ եք արել դուք, որ մենք չկանգնեինք այս խնդիրների առջև, խաղաղասիրություն եք քարոզել, բայց մենք պատերազմի ա՞ռջև էինք»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը