14 04 2021

Դիակներ բերածին ծափահարել: Այսպիսի բան միայն երիտթուրքերը կանեին ու արեցին․ Արփինե Հովհաննիսյան

Դիակներ բերածին ծափահարել: Այսպիսի բան միայն երիտթուրքերը կանեին ու արեցին․ Արփինե Հովհաննիսյան

Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյան․

«Արյան մեջ ես: Վերև ես նայում շուրջ 7000 աչքեր քեզ խելագարության են հասցնում, ձերքերիդ ես նայում` Աբգարի, Մխիթարի, Արմենի, Հակոբի ու մյուսների արյունն է, գլուխդ խոնարհում ես`Եռաբլուրն է` միշտ թարմ ծաղիկներով:

Ուզում ես արյունը քսել ուրիշների վրա, դա որքան քո, նույնքան էլ ուրիշների գործն է, բայց քո վրայինը դրանից չի պակասի: Ալկոհոլով ու նախկինում հարստացած օլիգարխների, ձեռնասուն ընդդիմադիրների տեքստերով էլ չի պակասի: Եղբայրս չկա ու էլի եղբայրներ չկան: Ու դու պատասխան տալու ես:

Դիակներ բերածին ծափահարել: Այսպիսի բան միայն երիտթուրքերը կանեին ու արեցին: Ծափահարություններով ծափահարողներիդ ու քեզ պիտի ճանապարհեն......... քեզ արժանի միակ տեղ: Որպես տիեզերական մասշտաբի ցինիկ, պատմական մասշտաբի դավաճան ու մարդասպան»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ