Հարգելի պետական ծառայողներ, Ներկայացման վերջին արարն է! Դիմացեք: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արդարադատության նախկին նախարար, ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Մի՜ գնացեք այսօրվա հանրահավաքին: Ձևերը գիտեք: Ու մի վախեցե՜ք, իրենք ձեզ հեռացնել ուղղակի չեն հասցնի: Ի դեպ, ձայնագրեք ձեզ հանրահավաքի հրավիրող վերադասներին, ՀՀ քրեական օրենսգիրքն այս մասով հոդված ունի:
Ապօրինություններ կատարող գյուղապետերին ու մյուս պաշտոնյաներին ուզում եմ հորդորել, որ խնայեն իրենց ու մնան օրենքի շրջանակներում: Սա փոքր երկիր է: Բոլորը գիտեն բոլորին ու հունիսի 20-ից հետո կա կյանք ու այդ կյանքն առանց չարիքի է: Մի նայեք` ինչքան համոզիչ են գոռում կամ համոզում ձեզ: Ուղղակի մնացեք օրենքի շրջանակներում»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը