14 04 2021

Էտ ո՞նց եք եկել ըտեղ նստել, որտեղի՞ց եք եկել, ո՞վ եք․ Փաշինյանը կոպտեց Իմ քայլը լքած պատգամավորին



Եթե Դուք ամաչում եք, որ Հայաստանի խորհրդարանական մեծամասնությունը հավատում է Հայաստանի ու Արցախի ապագային, դա Ձեր պրոբլեմն է: Այս մասին խորհրդարանում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով «Իմ քայլը» լքած Գոռ Գևորգյանին:

Նշենք, որ իմ քայլը լքած պատգամավորը ասել էր, որ Փաշինյանը պետք է սաստեր իմքայլականներին, ովքեր ծափահարեցին հազարավոր զոհերի, անհետ կորածների, գերիների ֆոնին:

«Էտ ո՞նց եք եկել ըտեղ նստել, որտեղից եք եկել, ով եք: Ես Ձեր հարցերին չեմ պատասխանում, հարկ չեմ համարում: Եթե Դուք օգտագործում եք «ձեր թիմ» արտահայտությունը, Դուք ընդհանրապես ըտեղ նստած հարց տալու իրավունք չունեիք ու ասում եմ, որ չունեք, ես Ձեր հարցերին չեմ պատասխանում: Այո մենք ծափահարում ենք այն մարդկանց, ովքեր հավատում են Հայաստանի, Արցախի ու հայ ժողովրդի ապագային, մենք ծնկաչոք ենք հիշատակում մեր նահատակներին: Հիշեք, թե որտեղից եք եկել, ոնց եք եկել»:

Նշենք, որ Փաշինյանի այս խոսքերից հետո կրկին ծափեր հնչեցին:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ