Պատերազմից հետո իրավիճակը շատ փխրուն է: Այդ մասին հայտարարել Է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ' ելույթ ունենալով ADA համալսարանում, հայտնում է Sputnik Азербайджан-ը:
«Չնայած այն բանին, որ հրադադարի ռեժիմը պահպանվում է, սակայն դեռեւս մեծաթիվ հարցեր կան հետկոնֆլիկտային զարգացումների հետ կապված», - ընդգծել է նա:
Նա նաև նշել է, որ Ադրբեջանը պատրաստ է ստորագրել Ղարաբաղի վերաբերյալ խաղաղ համաձայնագիրը, սակայն պատասխան քայլեր չի տեսնում Երեւանից: «ԼՂ հարցի կարգավորման հետ կապված դեռ շատ հարցեր կան», - հավելել է Ալիեւը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը