Ադրբեջանն ու Թուրքիան թշնամիներ են, ԱԺ ամբիոնից բարձրաձայնեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:
«Կարելի է ավարտված համարել դիսկուրսը՝ թշնամի՞ են արդյոք Թուրքիան և Ադրբեջանը: Այո՛, թշանամի են: Դրա մասին պետք է ասել պարզ ու հստակ: Այո, հենց իրենք են գեներացնում ատելություն դեպի մեզ, որքան էլ փորձենք չպատասխանել կամ ավելի մեղմ վերաբերվել, դա ընդամենն իրենց հույս կտա, իսկ իրենց բնազդն է այդպիսին, որ հայերը թույլ են: Իրենք հասկանում են միայն կոշտ արձագանք», - անդրադառնալով Բաքվի՝ արցախյան պատերազմին նվիրված պուրակին՝ ասաց պատգամավորը:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը