13 04 2021

Պատերազմում կարելի էր առնավազն չպարտվել և կապիտուլյացիայի չենթարկվել․ Արշավիր Ղարամյան

Պատերազմում կարելի էր առնավազն չպարտվել և կապիտուլյացիայի չենթարկվել․ Արշավիր Ղարամյան

Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Օրերս ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը РБК-ին տված հարցազրույցում ասել է, որ անցյալ տարի տեղի ունեցած Արցախյան պատերազմից հնարավոր էր խուսափել:

Իսկ ես ասում եմ, որ այդ պատերազմում կարելի էր առնավազն չպարտվել և կապիտուլյացիայի չենթարկվել, եթե դուք վերջին երեք տարիներին Հայաստանի Հանրապետության և որոշ դեպքերում էլ Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության հետ միասին Ձեր «նպաստը» չբերեիք անվտանգության համակարգերի և ԶՈւ քանդմանն ու թուլացմանը:

Կհարցնեք, թե ո՞րն է Ձեր մասնակցությունը, կպատասխանեմ՝ որպես «դակող-ստորագրողի»՝ Ձեզ տրված առաջադրնքը գերազանցաբար կատարելը՝ առանց Ձեր կողմից անընդհատ արծարծվող Հայաստանի շահը գիտակցելու և/կամ քննարկելու, օրինակները բազմաթիվ են և ակնհայտ…

 

Ըստ էության՝ ՀՀ և ԱՀ անվտանգային համակարգը աղավաղվել է Ձեր լուռ անգործության հայացքի ներքո: Այնպես որ՝ բոլոր նրանք, ովքեր ունեցել են լիազորություններ և պատասխանատվություն, թե մինչև պատերազմը, թե պատերազմի ժամանակ և թե հիմա՝ թող իրենց «ղաչաղ Նաբիի» տեղը չդնեն»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ