09 04 2021

Տեսնես կա՞ մեկ այլ երկիր, որի Պաշտպանության նախարարն անընդհատ փախուստի մեջ է. Տիգրան Աբրահամյան

Տեսնես կա՞ մեկ այլ երկիր, որի Պաշտպանության նախարարն անընդհատ փախուստի մեջ է. Տիգրան Աբրահամյան

Իշխանությունների հաշվարկը պարզ է. հիմնովին՝ մինչեւ վերջին քարը, կազմաքանդել բանակը ու բոլոր այն ինստիտուտները, որի վրա վերջին շրջանում սկսել է ճոճվել մեր պետականությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը։

Նա, մասնավորապես, նշել է.

«Տեսնես կա՞ մեկ այլ երկիր, որի Պաշտպանության նախարարն անընդհատ փախուստի մեջ է։ Լրագրողներից, փորձագետներից, զինվորականներից, պահեստազորայիններից, կամավորականներից ու նրանց ընտանիքներից։ Մի խոսքով բոլորից։

Վաղարշակ Հարությունյան, դու ո՞նց ես քնում, շնչում, ապրում։

ՊՆ-ի ուղղաթիռային կամ պատից թռնելու տհաճ տեսարանները «ընկածին կանտռոլնի քացով խփելու» զգացողություն են առաջացնում։

Էլ ի՞նչ չփորձարկվեց բանակի վրա, ֆանտազիաս արդեն չի հերիքում կանխատեսելու, թե դեռ ինչ տեսարանների ենք ականատես լինելու։

Իշխանությունների հաշվարկը պարզ է. հիմնովին՝ մինչեւ վերջին քարը, կազմաքանդել բանակը ու բոլոր այն ինստիտուտները, որի վրա վերջին շրջանում սկսել է ճոճվել մեր պետականությունը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ