07 04 2021

Կարմիր բերետավորների հրամանատարի տեղակալը այսօր ամենաակիտիվն էր



Այսօր կառավարության դիմաց ՎԵՏՕ շարժման աղջիկների կազմակերպած ակցիայի ժամանակ, երբ ոստիկանական ագրեսիվ գործողություններով ինչ-որ պահից կազմակերպիչները և մի շարք մասնակիցներ բաժիներ բերման էին ենթարկվում, այդ տեսարանների  ֆոնին  փորձում էր իրեն ընդգծված քաղաքակիրթ ներկայացնել կարմիր բերետավորների հրամանատարի տեղակալ Խաչիկ Թովմասյանը, ով ի դեպ կապիտուլիացիոն ակտից հետո միացավ համակարգը լքած մի շարք ոստիկանների ու իր ֆեյսբուքյան էջին հրաժարականի մասին հայտարարություն տարածեց:

 Պարզվում է նա վերադարձվել է համակարգ, կամ հանձնվել է հետո հոժարակամ: Ինչպե՞ս, ինչ հանգամանքներու, Yerevan.Today-ի հարցադրումներին խուսափողական պատասխան տվեց՝ ասելով, թե իր խնդիրը իծշխանության հետ չէր, այն ժամանակ ինքը զեկուցագիր է գրել անձնական դրդապատճառներով:

Հիշեցնենք, 2020 դեկտեմբերի 22-ին Հայրենիքի շփրկության շարժման ամենաաազդեցիկ հանրահավաքներից մեկի օրը, երբ համապետական գործադուլ էր հայտարարվել,  մի շարք ոստիկաններ լքեցին համակարգը՝ հրապարակայնորեն հայտարարելով որ չեն պատրաստվում ծառայել հայի թշնամու անձնական անվտանգության պաշտպանությանը (նկատի ունեի Նիկոլ Փաշինյանին) և դավաճանական իշխանության հրաժարականն են պահանջում;

Փաստացի  նրանցից միայն Խաչիկ Թովմասյանն է ծածուկ հետքայլ արել ու մնացել իր պաշտոնին, մինչդեռ Ոստիկանությունը Yerevan.Today-ին հաստատել էր Երևանի վարչության 3-րդ հատուկ գումարտակի հրամանատարի տեղակալ Խաչիկ Թովմասյանի ՝ ծառայությունից ազատվելու մասին զեկուցագիր  գրելու մասին լուրը (կարմիր բերետավորների հրամանատարի տեղակալ):

Սյուզի Բադոյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ