07 04 2021

Փաշինյանը ընդգծել է Պուտինի ներդրումը տարածաշրջանում իրավիճակի կայունացման գործում

Փաշինյանը ընդգծել է  Պուտինի ներդրումը տարածաշրջանում իրավիճակի կայունացման գործում

ՌԴ խաղաղապահների ներկայությունը Ղարաբաղում դառնում է տարածաշրջանում կայունության և անվտանգության կարևորագույն գործոն: Այդ մասին հայտարարել է  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ:

Փաշինյանը նաև ընդգծել է Վլադիմիր Պուտինի անձնական ներդրումը տարածաշրջանում իրավիճակի կայունացման գործում՝ Ղարաբաղում պատերազմի ավարտից հետո:

Նա նաև նշել է, որ դեռ լուծված չէ հայ ռազմագերիների վերադարձի հարցը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ