07 04 2021

Փաշինյանը գնում է Մոսկվա հանդիպման զուտ իր անձնական խնդրանքով․ Արտակ Զաքարյան



Փաշինյանի ՌԴ այցով որևէ հրատապության քննարկման ենթակա հարց չկա և իմ ունեցած տեղեկություններով Փաշինյանը գնում է Մոսկվա հանդիպման զուտ իր անձնական խնդրանքով, անձնական նշանակության խնդիրներ քննարկելու համար։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը

«Նախաձեռնությունն էլ իր կողմից է եղել, որովհետև հրատապ լուծման հարց հանդիպման ու քննարկումների համար կարծես թե չկա։ Այնպես որ, այս այցից Հայաստանի  համար մեծ բաներ սպասելու կարիք չկա, ավելի շատ հիմա Նիկոլը մտածում է իր հետագա ճակատագրի մասին»,- ասաց Զաքարյանը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ