06 04 2021

Քոչարյանը և Պուտինը նորի՞ց զրուցել են

Քոչարյանը և Պուտինը նորի՞ց զրուցել են

Երեկ և այսօր մամուլում տեղեկություն է հայտնվել, համաձայն որի` Նախագահ Քոչարյանը իր՝ օրերս կայացած մոսկովյան այցի ժամանակ կրկին (ինչպես և նախորդ տարվա դեկտեմբերին) հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Տեղեկությունը ճշտելու համար Yerevan.Today-ը դիմեց երկրորդ Նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանին։ Նա  չպատասխանեց որևէ հարցի և հրաժարվեց մեկնաբանություններից, սակայն, ըստ էության, չհերքեց հեռախոսազրույցի փաստը։

Հատկանշական է, որ նախօրեին պատասխանելով Պոզների՝ այդ առնչությամբ հարցին, Նախագահ Քոչարյանը ևս հրաժարվեց մեկնաբանություններից։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ