05 04 2021

Կրեմլը՝ Պուտին-Փաշինյան հանդիպման մասին

Կրեմլը՝ Պուտին-Փաշինյան հանդիպման մասին

Ապրիլի 7-ին Մոսկվայում տեղի կունենան Վլադիմիր Պուտինի բանակցությունները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ով աշխատանքային այցով կլինի Ռուսաստանում: Այս մասին հայտնում է Կրեմլի կայքը։

Հանդիպմանը նախատեսվում է քննարկել 2020-ինոյեմբերի 9-ին և 2021-ի հունվարի 11-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ Լեռնային Ղարաբաղի հարցով  հայտարարությունների իրականացման ընթացքը, ինչպես նաեւ տարածաշրջանում առկա խնդիրների լուծմանն ուղղված հետագա քայլերը, մասնավորապես ' Հարավային Կովկասում տնտեսական եւ տրանսպորտային կապերի վերականգնման համատեքստում:

Բացի այդ, նախատեսվում է քննարկել ռուս-հայկական ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների զարգացման արդիական հարցերը, ինչպես նաև եվրասիական տարածությունում ինտեգրացիոն միավորումներում փոխգործակցության հեռանկարները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ