Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը, հայրենասեր, բանակին նվիրված մարդ էր։ Այս մասին ապրիլի 2-ին, լեգենդար հրամանատար Արկադի Տեր-Թադեւոսյանի հոգեհանգստի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը։
Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք վերջին պատերազմից հետո ինքը խոսե՞լ է Կոմանդոսի հետ, նախարարն ասաց. «Բնական է, նա օբյեկտիվորեն գնահատում էր ստեղծված իրավիճակը։ Համոզված եմ, որ նա մի ցանկություն ուներ, որպեսզի մեր բանակը լիներ մարտունակ, եւ մեր պետությունը միայն դուրս գար ամեն ինչից հաղթանակած»։
Մանրամասները՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը