02 04 2021

Կարմիր շուկան մենք թուրքին չենք հանձնելու, այդպիսի նպատակներ չկան. Դավիթ Բաբայան



Յուրաքանչյուր պատերազմ ունի իր յուրահատկությունը, իհարկե, պետք է դասեր քաղել, բայց կապել մեկը մյուսի հետ, ես ճիշտ չեմ համարում: Եռաբլուրում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը. «Այդ դասեր ցանկացած պահի պետք է քաղենք, հիմա էլ պետք է դասեր քաղենք, եթե դասեր չենք քաղում, շատ վատ է լինելու»:

Ինչ վերաբերում է Կարմիր շուկայի վերաբերյալ զարգացումներին, Դավիթ Բաբայանն ասաց. «Ոչ մի նոր զարգացում չկա, շահարկումները շարունակվում են, Կարմիր շուկան մենք թուրքին չենք հանձնելու, այդպիսի նպատակներ և ծրագրեր չկան»: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ