31 03 2021

Հանրությանը ուզում են պատրաստել այն մտքին, թե մեր ինչին է պետք Ցեղասպանության ճանաչումը. Նաիրա Զոհրաբյան

Հանրությանը ուզում են պատրաստել այն մտքին, թե մեր ինչին է պետք Ցեղասպանության ճանաչումը. Նաիրա Զոհրաբյան

Սա հատուկ քաղաքականություն է՝ Օվերտոնի պատուհան, երբ ապրիլի 24-ից առաջ հանրությանը ուզում են պատրաստել մտքին, թե մեր ինչի՞ն է պետք Ցեղասպանության ճանաչումը, երբ ԱԽ քարտուղարը թրքասիրություն է քարոզում, երբ Սյունիքը վերաձեւելուց առաջ ժողովրդին համոզում են, որ Քարվաճառը երբեք հայկական չի եղել, երբ տգետ ու կառավարելի հասարակություն ունենալու համար նրանցից մեկը հայտարարում է, որ եթե ԲՈՒՀ-երը վաճառենք ու տեղը հյուրանոցներ սարքենք՝ տուրիզմը կզարգանա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով ավելի վաղ իմքայլական պատգամավոր Հովիկ Աղազարյանի հայտարարությանն առ այն, որ Քարվաճառը մերը չէր: «Հայաստանում կա՞ ինչ-որ մեկը այդքան դուխով, որ ամբողջ աշխարհին ասի՝ Քարվաճառը մերն է եղել»,- ասել էր Աղազարյանը:

«Որովհետեւ մանիպուլացնելու համար իրենց տգետ հասարակություն է պետք։

Խորհրդարանը լցված է տարիներ շարունակ Գերմանիայի «Խաղաղության ճամբարներում» թուրքի հետ մի վրանի տակ քնածներով, ովքեր Ադրբեջանի շահի համար իրենց են ճղում։

Էս մարդիկ պատահական չեն ընտրվել։

Սրանց հատ-հատ ընտրել են Հայաստանը Թուրքիայի վիլայեթ սարքելու մեծ Թուրանի ծրագրի առաքիչները ու հիմա սրանք, ժողովրդի մի մասի լուռ համաձայնությամբ, սպանում են Հայաստանը»,- գրել է նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ