«18 թվականին Հայաստանում իշխանության բերվեց մի ուժ, որը հանձն առավ լուծել Ղարաբաղյան հակամարտությունը, փակել ղարաբաղյան հակամարտության էջը, դրանով փակելով հայ-թուրքական և հայ-ադրբեջանական երկարատև թշնամությունը: Երբ Փաշինյանն ասաց՝ ես պատերազմի սկզբի շրջանում չգնացի արագ զինադադարի, որովհետև դուք ինձ կանվանեիք դավաճան, նա նկատի ուներ հետևյալ կարճ տրամաբանումը. «Եթե ես խաղաղությամբ եմ հարցը լուծում, մարդիկ ինձ կասեն, բայց չէ՞ որ կար բանակ, թող բանակը կռվեր, և մենք կհաղթեինք, քանի որ մարդիկ ինձ կասեին, թե ինչու չկռվեցիր, ապա ես կռվեցի»:
Փաշինյանը դիտավորյալ մեր երկիրը տարավ պարտության, հասցրեց ծնկաչոք վիճակի, որպեսզի հասարակության մի զգալի մասն ընդուներ, որ բանակը կռվեց ու պարտվեց»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայրենիք» կուսակցության վարչության անդամ Արա Սահակյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը