29 03 2021

Եթե ԱԳ նախարարությունը տեղյակ չէ, ուրեմն գոյություն չունեն բանակցություններ․ Արա Այվազյան



«Եթե ԱԳ նախարարությունը տեղյակ չէ, ուրեմն գոյություն չունեն բանակցություններ։ Որևէ ձևով բանակցություններ չեն գնում»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը՝ պատասխանելով Թուրքիայի հետ բանակցություններ անցկացնելու մասին հարցին։ Ինչ վերաբերում է անվտանգության խորհրդի քարտուղարի հայտարարությանը, թե պետք է շտկումներ արվեն ռազմավարության մեջ՝ կապված թուրքիայի՝ Հայաստանին թշնամի հռչակելու-չհռչակելու հետ, խնդրեց հարցն ուղղել ԱԱԽ քարտուղարին։ Ասաց, որ առաջին քալը պետք է լինի գերիների շուտափույթ բերումը և հումատնիտար հարցերը՝ առանց որևէ նախապայմանի։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ