26 03 2021

ՍԴ՝ այսօրվա որոշմամբ «նախկիններն են մեղավոր» առասպելը փշուր-փշուր եղավ․ Գոհար Սրապիոնյան

ՍԴ՝ այսօրվա որոշմամբ «նախկիններն են մեղավոր» առասպելը փշուր-փշուր եղավ․ Գոհար Սրապիոնյան

Գոհար Սրապիոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

ՍԴ՝ այսօրվա որոշմամբ «նախկիններն են մեղավոր» առասպելը փշուր-փշուր եղավ: նույնիսկ Սահմանադրական ա‘յն Դատարանը, որը 3 տարի շարունակ , աշխարհում երբևէ չտեսնված ձևով, վերածվեց իշխանության շարֆի, ոչնչացվեց ՍԴ անկախությունն առհասարակ, (իսկ դա պետության ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՍՅՈՒՆՆ Է), դատական ճյուղի ինքնիշխանությունը բնաջնջվեց, նույնիսկ այն ՍԴ-ն, որի դատավորների մեծ մասը նիկոլի ներդրածն էր, չկարողացավ ապացուցել, որ Ռոբերտ Քոչարյանն ու մյուսները որևէ մեղավորություն ունեն մարտի մեկի գործով և ոչ միայն:

բայց այսօր, երբ «նախկիններն են մեղավոր» թեզը բնաջնջվեց, ուզում եմ ասել՝ ՆԱԽԿԻՆՆԵՐԸ, ԱՅՈ, ՄԵՂԱՎՈՐ ԵՆ.

Նախկինները մեղավոր են, որ նիկոլի թուրք-իսրայելա-բրիտանական կնքահայր լևոն-տեր- պետրոսյանի նկատմամբ «վենդետտա» չարեցին ու ազատ թողեցին: ԱԶԱՏ ԹՈՂԵՑԻՆ ԹՈՒՐՔԻ ԳՈՐԾԱԿԱԼԻՆ, ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԳԱՂՏՆԻ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԳՐՎԱԾԻՆ:

Թողեցին շնչի նիկոլ-1-ը, որը եկավ ու վեց տարի ոչնչացրեց ծանր արդյունաբերությամբ ու պետական հզոր ներուժ ունեցող Հայստանը՝ ՀՀՇ-ից փոխակերպվելով ՀԱԿ-ի ու ՀԱԿ-ից վերարտադրվելով ՔՊ-ի:

Նախկինները մեղավոր են, որ հետո էլ թերագնահատեցին հոգեզավակին.

թողեցին, որ ճղճղա պառլամենտում ու հավաքագրվի, հավաքագրվի, վարժեցվի, բաքուներում ու անկարաներում վարժեցվի ու վարժեցվի:

որ բրիտանական փորձված, շաաատ փորձված ու իրեն ապացուցած տեխնոլոգիայով՝ «մարտի մեկ» մատի փաթաթանով, արագաչափ, 50/50 , «ռեժիմ» , «դեմոկրատիա», «լավ ապրել» ու ատելության այլ գեներատորներով ներարկիչն առնի ու ընկնի 50-ականների , կյանքիխոսքականների ու կյանքի արագ ռիթմից ապաքաղաքականացված ազգի գանգատուփի պարունակության ջանին:

նախկինները մեղավոր են, որ չէին պատմում , հակափի ար չէին անում թուրքական այդ օպերացիաներին ու չէին բացատրում՝ ինչ գնով են պահում հողը ու խաղաղությունը: Որ ( ոնցոր սրանք ասֆալտն էին ծախում ազգի վրա), իրենք գոնե հողը, ԻՐԵՆՑ ԲԵՐԱԾ ՈՒ ՊԱՀԱԾ ՀՈՂԸ չէին ծախում, չէին բացատրում՝ ինչի գնով են պահում այդ հողը, հա, երբեմն օլիգարխատը հենց այդ հողի համար էին «բուծում»( դե, ոչ, իհարկե սրանց նման հղփացած ու չարչի, բայց՝ օլիգարխատ): Որ այդ օլիգարխին թույլ էին տալիս «աճել», որ գրպանից հանի փողն ու միջազգային այս կամ այն կառույցում հայամետ բանաձև «առնի»: Հա, դա միջազգային ոլորտում լոբինգի ընդունված ձև է:

նախկինները մեղավոր են, որ ամեն օր լայվ չեն մտել ու չեն պատմել բանակցային ողջ գործընթացը՝ Լիսաբոնի լևոնյան կապիտուլյացիոն պայմանագրից մինչև Մադրիդ ու հատկապես մինչև ապրիլյան մեր հաղթանակից հետո բանակցային մեր բարձունք՝ Սանկտ Պտերբուրգի պայմանագիր:

մեղավոր են, որ չեն ասել, որ բանակցային սեղանին հասել են այնտեղ( Հիշենք՝ հասել են՝ ԼՏՊ-ի փսլնքոտած Լիսաբոնի խայտառակությունից), որ Սանկտ Պետերբուրգյան պայմանագրով ըստ էության գծվում էր Արցախի դե ֆակտո սահմանը. սահման ճանաչվում էր, ընդ որում, ամբողջ ԱՌԱՋՆԱԳԻԾԸ:

նախկինները մեղավոր են, որ 356 օր շարունակ 300.1 անգամ չեն բացատրել, որ խաղաղությունը, որը մեզ համար դարձրել էին ամեն օր քնից արթնանալու պես սովորական բան, արթուն, հավերժ արթուն խնամող է ուզում՝ քնով չանցնելու համար:

Մեղավո‘ր են նախկինները, որ օրը 300.1 անգամ չէին բացատրում, որ իրենք իշխանության գալու ու մնալու համար արտաքին որևէ ուժի «պարտք չեն», ու ըստ այդմ՝ անկախ են ու ազգայնամետ. որ, երբ կեղծում էին օխլոսի ընտրելու իրավունքը, փրկում էին դեմոսին՝ թուրքի խունտայի բռնատիրությունից:

մեղավոր էին նախկինները, որ արդյունքները կեղծում էին ընդամենն այնքան , կամ՝ ավելի քիչ, որքան կեղծել է democracy and freedom -ի հայրենիք, սրբություն ԱՄՆ-ի գործող կամ նախկին նախագահը:

Մեղավոր էին, որ լևոնի բերած սորոսական գրասենյակների գործունեությունը Հ/Կ-ի մակարդակի թողեցին՝ թույլ չտալով ներմուծվել պետական ենթակառուցվածքներ, և ոչ թե՝ իսպառ ճխլեցին, որ հիմա օխլոսը բարբաջի՝ բա, թե նախկիններն են բերել սորոսներին:

Նախկիններն են մեղավոր, որ նիկոլիզմ աղանդն այսօր ճխլում է հայկական դեմոսը:

նախկիններն են մեղավոր, որ կապիտուլյանտը օրը 300.1 անգամ ստում է՝ թե Հայաստանը շարունակում է շնչել:

նախկինները մեղավոր են, որ կապիտուլյանտը շնչում է : Մեզ հետ նույն օդը: Ու՝ առհասարակ՝որ շնչում է:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ